Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Եսայանի հոգեբանության դասերը խիստ «պերճաշուք» են

Եսայանի հոգեբանության դասերը խիստ «պերճաշուք» են
25.02.2014 | 16:44

«Ես ինչ-որ չեմ հիշում նման ոգևորվածություն ու լարվածություն, երբ որ վաճառվում էր մեր «ՀայՌուսգազարդի» 80 տոկոսը»,- հայտարարել է ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը` ԱԺ-ում գազի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու քննարկման ժամանակ: Նախկին լրագրողը նաև հոգեբանության դասեր է տվել իր գործընկերներին.ոմանց հասկացնելով, թե պարանոիկից ոչնչով չեն տարբերվում: Որպես պարանոիկներին բնորոշ հատկանիշներ նա նշել է «սուր բողոքամոլությունը», «մեծամոլական զառանցանքը», «կասկածամտությունն ու թշնամանքը»: Եսայանն ասել է, թե ինքն այդ մասին իմացել է ընդամենը երեկ` բացելով հոգեբանության դասագիրքը:
Մարգարիտ Եսայանը, երևում է, ոգևորվել է օրերս տեղի ունեցած Հրայր Թովմասյան- Արմեն Ռուստամյան փոխհրաձգությունից և որոշել է ցուցադրել սեփական գիտելիքները ոչ թե առանձին բառերի, այլ մի ամբողջ գիտության վերաբերյալ: Մարգարիտ Եսայանի այսօրվա հայտարարություններից մի քանի եզրահանգումներ կարելի է անել. «ՀայՌուսգազարդի» 80 տոկոսի փաստը արդարացնում է 20 տոկոսի` Ռուսաստանին փոխանցումը, իշխանության կարծիքին հակառակ կարծիք արտահայտողները կասկածամիտ են, մեծամոլ զառանցող, սուր բողոքամոլ և ընդհանրապես թշնամություն տարածող: Նկատենք, որ իշխող կուսակցության պատգամավորը առանձնապես չի փայլում կանացի նրբանկատությամբ: Իսկ ընդհանրապես նա կամ չի խոսում, կամ էլ խոսելիս հաճախ խախտում է պատգամավորական էթիկայի կանոնները: Ուրեմն ավելի լավ չէ՝ չխոսել, առավել ևս, որ իր իսկ բնորոշմամբ, շատախոսությունը երբեմն վնաս է առողջությանը:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2601

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ